Կառավարությունը մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերության
Գործադիրն այսօր բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Այսպիսով՝ արտոնություն է տրվել «Իրինա Կոչոյան» ԱՁ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 581 մլն 975 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 49 մլն 536 հազար դրամ: Արդյունքում կստեղծվի15-20 նոր աշխատատեղ՝ 70.000-80.000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստացավ նաև «Անիպլաստ» ՍՊԸ-ն: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 619 մլն 240 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46 մլն 595 հազար դրամ: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 390 մլն 216 հազար դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ «Արիկո-Գոռ» ՓԲԸ-ն կառավարության կողմից ևս ստացավ արտոնություն: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 260 մլն 368 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն 18 հազար դրամ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-9 նոր աշխատատեղ՝ 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Գործադիրն արտոնություն տվեց նաև «Արմփաուեր» ՓԲԸ-ին: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի չափով ներդրում՝ արդի սարքավորումների ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ՝ 256.4 հազ․դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) և 106 աշխատատեղ՝ 545․4 հազ․ դրամ միջին աշխատավարձով |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30