Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը
![]() Այսուհետ կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ115 կողմ ձայներով ընդունեց վերոնշյալ նախագիծը: Նշենք, որ արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական վարորդական վկայականներով տաքսի վարելը կամ այլ գործունեություն ծավալելը։ Երեկ ԱԺ քննարկման ժամանակ մանրամասնել էր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ «Ազգությամբ հայ քաղաքացիները ՌԴ-ում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ այն չի լուծվում, քանի որ ռուսական իշխանությունները դեռևս օրինագծին պատշաճ ընթացք չեն տվել»,-նշել էր նա։ Ըստ օրենքի նախագծի՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում, սակայն, նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական վկայականներ են տալիս։ Վերը նշվածը, մասնավորապես, իրանահայերի և սիրիահայերի խնդիրը դյուրացնելու համար է. որ վարչական արգելք չդրվի երթևեկության համար, դրվում է թարգմանության պահանջը: |

«Սենց մի քշեք». Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
114Երեկ, 11:12
«Դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է»․ Գևորգ Ստեփանյան
16012.12.2025, 16:30
Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում
12312.12.2025, 11:42
Ամեն օր պարեկային ծառայության 1 մեքենա է վթարվում, ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
20211.12.2025, 18:30
Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
16910.12.2025, 19:24
«Բաբաջանյան-Շիրակ փողոցում գետեր են գոյացել». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
18807.12.2025, 22:00
