Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ռոբոտների պատճառով 20 միլիոն ռուսաստանցի կարող է կորցնել աշխատանքը

1036
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 22:10
Ռոբոտների պատճառով 20 միլիոն ռուսաստանցի կարող է կորցնել աշխատանքը

Ռուսաստանում աշխատողների 45,5%-ի իրավասությունները մինչև 2030-ը կդառնան չպահանջված, գրում է «Известия» պարբերականը՝ վկայակոչելով РАНХиГС-ի ուսումնասիրությունը:
Նշվում է, որ նշված մասնագիտությամբ մարդիկ կամ ստիպված կլինեն լքել աշխատաշուկան կամ վերապատրաստվել: Ավելին, սա վերաբերում է միայն պետական գրանցում ունեցող աշխատող քաղաքացիներին:
Ըստ ուսումնասիրության հեղինակների՝ թվայնացման և ավտոմատացման ռիսկի կենթարկվի 20,1 միլիոն մարդ:
Փորձագետները կարծում են, որ ռոբոտներին կարելի է վստահել հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի աշխատանքի մեծ մասը, աշխատակիցների 73%-ը այստեղ ավտոմատացման ռիսկի են ենթարկվում: Ցանկում են նաև արտադրությունը (60%), գյուղատնտեսությունը և անտառատնտեսությունը (58%), մանրածախ առևտուրը (53%) և հանքարդյունաբերությունը (51%):