Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի հետաձգման մասին օրենքը

849
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 15:40
Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Brexit-ի հետաձգման մասին օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է օրենքը, որով հետաձգում է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը, եթե Բրյուսելի հետ համաձայնագիրը չստորագրվի մինչև 2019-ի հոկտեմբերի 31-ը, այս մասին հայտնել է պալատի խոսնակ Նորման Ֆոուլերը: Օրենքի համաձայն՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է ԵՄ-ից խնդրի Brexit-ի ժամկետի հետաձգումը մինչև 2020-ի հունվարի 31-ը:
Այս փաստաթղթի նպատակն է թույլ չտալ Մեծ Բրիտանիային ԵՄ-ից «կոշտ» դուրս գալը՝ առանց Բրյուսելի հետ երկկողմ համաձայնության ստարագրման:
Ըստ Daily Mail պարբերականի՝ Ջոնսոնը կարող է փորձել շրջանցել այս փաստաթուղթը և նամակ ուղարկել ԵՄ-ը՝ պատճառաբանելով, որ Լոնդոնը հետաձգման կարիքը չունի: Միևնույն ժամանակ, Գերագույն դատարանի նախկին դատավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նման քայլը կդիտվի որպես օրենքի խախտում: Իր հերթին, Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բիրկուն հայտարարել է, որ նա հրաժարական կտա, եթե պատգամավորներն այսօր քվեարկեն արտահերթ ընտրությունների օգտին: Հակառակ դեպքում, նա կմնա իր պաշտոնում: