Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը․ ընդհանրացում
![]() Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանտարկյալների փոխանակման մարդասիրական նախաձեռնությունը, որն ստացել է 35-ը՝ 35-ի դիմաց անվանումը։ 35 մարդ վերադարձավ Կիև, ևս այդքանը՝ Մոսկվա։ Փոխանակման գործընթացը սկսվեց վաղ առավոտյան, երբ Ուկրաինայի քաղաքացիներով մի քանի ավտոբուս «Լեֆորտովո» բանտից շարժվեց դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Մինչդեռ Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցիները տեղափոխվեցին Ուկրաինայի «Բարիսպոլ» օդանավակայան։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես ողջունեց բանտարկյալների փոխանակումը, ինչի մասին հայտարարեց Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆեն Սայբերտը: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների այս վերջին փոխանակումը հույսի նշան է»,- գրեց Սայբերտը՝ Twitter միկրոբլոգի իր էջում: Ողջույնի խոսքեր հնչեցին նաև Փարիզից՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդից: Փոխանակմանը կողմ արտահայտվեցին նաև Չեխիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Ավստրիայի դիվանագետները: Նիդեռլանդների իշխանություններն ափսոսանք հայտնեցին, որ Ռուսաստանն արտահանձնվեց Վլադիմիր Ցեմախին, ով Դոնբասի ուղղությամբ վթարված մալազիական Boeing-ի գործով անցնող վկան է, իսկ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ էին: Ավելի ուշ, հոլանդական NOS հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Նիդեռլանդների գլխավոր դատախազը Ռուսաստանից խնդրել է արտահանձնել Վլադիմիր Ցեմախին: Վլադիմիր Ցեմախը կապված է 2014-ին Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի օդանավի կործանման հետ, օդանավում կար 298 մարդ էր, նրանք բոլորը զոհվեցին։ Ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմը փոխանակումը հաջողությամբ ավարտվելուց հետո հասկանում են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել և շարունակել բանակցությունները, այդպիսին մեկնաբանություններով հանդես եկան երկու երկրների քաղաքական ներկայացուցիչները։ Օդանավակայանում Զելենսկին հայտարարեց, որ սա առաջին փուլի ավարտն է։ «Պետք է փաստեմ, որ ես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեցինք ամեն ինչ, ինչ խոստացել ենք, և չենք խախտել մեր պայմանավորվածությունները»,- հայտարարեց նա օդանավակայանում։ Զելենսկին հավելեց, որ մոտ ժամանակներում տեղի կունենա «նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպումը և կողմերը կքննարկեն պատերազմն ավարտելու քայլերը։ Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, սեպտեմբերի 18-ին կկայանա նոր հանդիպում, որտեղ կքննարկի Կիևի և Դոնբասի միջև բանտարկյալների փոխանակման հեռանկարը, այս անգամ «200-ը՝ 70-ի» դիմաց: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
