Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Apple-ին մեղադրում են iPhone-ի արտադրության ժամանակ չինական օրենքները խախտելու մեջ

1125
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 17:40
Apple-ին մեղադրում են iPhone-ի արտադրության ժամանակ չինական օրենքները խախտելու մեջ

Apple կորպորացիան և նրա գործընկեր Foxconn-ը խախտել են Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը՝ մեծ թվով ժամանակավոր աշխատակիցների աշխատանքի ընդունելով: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով China Labor Watch (CLW) իրավապաշտպան կազմակերպության զեկույցը:
Հետաքննություն անցկացնելու համար կազմակերպության աշխատակիցները, ովքեր վերլուծել են չինական ձեռնարկություններում աշխատանքային պայմանները, գաղտնի աշխատել են Չժենչժոու քաղաքում գտնվող Foxxconn գործարանում, գաղտնի աշխատակիցներից մեկը նույնիսկ չորս տարի է աշխատել այնտեղ:
Արդյունքում հայտնի է դարձել, որ 2019-ի օգոստոսին ժամանակավոր աշխատողների թիվը կազմել է ընդհանուր աշխատողների 50%: Ըստ Չինաստանի օրենսդրության՝ առավելագույն թույլատրելի դրույքաչափը 10% է: Կազմակերպությունը հայտնել է, որ հայտնաբերել է նաև Apple-ի գործընկերների կողմից աշխատանքային օրենսդրության այլ խախտումներ:
Ժամանակավոր աշխատողներն ուսանողներ են եղել, ովքեր պրակտիկան ավարտել են օգոստոսի վերջին: