Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հոգեկան հիվանդությամբ տառապող կինն «ականապատել» է Սլովակիայի նախագահի տունը

925
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 15:45
Հոգեկան հիվանդությամբ տառապող կինն «ականապատել» է Սլովակիայի նախագահի տունը

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի տունն «ականապատվել է», հայտնում է РИА Новости-ն:
Սլովակիայի ոստիկանությունը սեպտեմբերի 8-ին հաղորդագրություն է ստացել, որ երկրի նախագահ Զուզանա Չապուտովայի տան մոտ պայթուցիկ է տեղադրված։ Թե ինչ նպատակներ է հետապնդել անանուն ահազանգողը չի հաղորդվում: Ավելի ուշ հայտնաբերվել է կեղծ ռումբի մասին հաղորդած կինը։ Պարզվել է, որ նա հոգեբուժական հիվանդանոցի հիվանդներից է։ Հիշեցնենք՝ 2019-ին մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան Զուզանա Չապուտովան հավաքեց ընտրողների ձայների 58%-ը և դարձավ Սոլվակիայի պատմության առաջին կին նախագահը։