Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

«Հույս ունեմ, որ Ամուլսարում գործը ոստիկանության չի հասնի». Բաբկեն Թունյան

82
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 13:45
«Հույս ունեմ, որ Ամուլսարում գործը ոստիկանության չի հասնի». Բաբկեն Թունյան

«Եթե Ամուլսարի հանքի տարածքը ապաշրջափակվում է, դա չի նշանակում, որ վաղը ոսկի է արդյունահանվելու, որովհետև այդտեղ ահագին գործ կա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր Բաբկեն Թունյանը՝ հույս հայտնելով, որ խնդիրը չի հասնի ոստիկանությանը և հասարակությունը գիտակցված որոշում կկայացնի:

Նա նշեց, որ հանքը փակելու համար պահանջվում են իրավական հիմքեր, որոնք այս պահին չկան:

«Եթե այդ մեկ տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա հանքը փակել, նշանակում է, այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խնդրանքով դիմեց քաղաքացիներին, որ Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհներն ապաշրջափակվեն: