Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Թրամփն առաջարկել է փոթորկից տուժածներին կրուիզային նավերի վրա ապաստան տրամադրել

2901
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 15:30
Թրամփն առաջարկել է փոթորկից տուժածներին կրուիզային նավերի վրա ապաստան տրամադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է կրուիզային փոխադրումներով զբաղվող և իրենց նավերը որպես օթևան տրամադրելու պատրաստակամ ընկերություններին ապաստան տրամադրել Բահամյան կղզիների բնակիչներին, որոնց տներն ավերվել են «Դորիան» փոթորկից: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ առափնյա պահպանությունը և Արտակարգ իրավիճակների կարգավորման Դաշնային գործակալությունը զբաղվում են Բահամյան կղզիների շրջանների՝ փոթորկից խիստ տուժած մարդկանց անվտանգ վայրեր տեղափոխելով: Համոզված եմ, որ նրանց տրամադրած օգնությունը կգնահատվի»,- գրել է Թրամփը:
NBC հեռուստաալիքի տվյալներով՝ փոթորկի պատճառով Աբակո և Մեծ Բահամա կղզիներում օգնության կարիք ունի շուրջ 70 հազար մարդ:
Համաձայն վերջին տվյալների՝ առնվազն 43 մարդ զոհվել է:

Վնասվել կամ ավերվել է մոտ 13 հազար շինություն: