Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Հոնկոնգում ցուցարարները պատրաստվում են կրկին խափանել օդանավակայանի աշխատանքը

913
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 11:40
Հոնկոնգում ցուցարարները պատրաստվում են կրկին խափանել օդանավակայանի աշխատանքը

Հոնկոնգի հակակառավարական ցույցի մասնակիցները ծրագրում են նոր հավաք անցկացնել՝ փորձելով խափանել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը, հաղորդում է South China Morning Post-ը:
«Ղեկավարությունը տեղյակ է սեպտեմբերի 7-ին օդանավակայանի աշխատանքներն արգելափակելու փորձերի մասին»,- ասվում է օդանավակայանի կայքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով, Հոնկոնգի կենտրոնից դեպի օդանավակայան ուղևորվող արագընթաց գնացքները չեղարկել են միջանկյալ կանգառները:
Լրատվամիջոցը նաև հավելում է, որ ոստիկանները տեղյակ են ցուցարարների ծրագրերի մասին և չեն կրելու ոստիկանական համազգեստ՝ ուղևորներից չտարբերվելու համար: