Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում տեղակայված С-400 համալիրների արբանյակային լուսանկարները

1026
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 15:50
Թուրքիայում տեղակայված С-400 համալիրների արբանյակային լուսանկարները

Անկարայի մերձակայքում գտնվող թուրքական «Մյուրլեդ» ավիաբազայում են տեղակայվել ռուսական C-400-ները: Արբանյակային լուսանկարներն արվել են իսրայելական ISI ընկերության կողմից և հրապարակվել ընկերության Twitter-ի էջում։
Նշվում է, որ C-400-ներն անցնում են փորձարկման փուլ:
Օգոստոսին Ռուսաստանը սկսեց Թուրքիա մատակարարել С-400-ների երկրորդ խմբաքանակը: Անկարայի հետ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2017-ի սեպտեմբերին: Պայմանագրի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար, այդ գումարի կեսը կհատկացվի ռուսական վարկով: