«Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մեքենաների ներմուծելիս ԱԱՀ-ն հանելու մասով. 1. Փաստորեն, հունվարի 1-ից ԵԱՏՄ ընդհանուր (բաշխվող) բյուջեին քաղաքացիները պետք է ավելի շատ մուծեն (մաքսատուրքի տեսքով), բայց դա կկոմպենսացվի Հայաստանի բյուջե մուտքագրվող հարկերի (ԱԱՀ-ի) նվազեցմամբ: 2. Սա որևէ կերպ չի թեթևացնի այն մարդկանց կյանքը, ովքեր պարտքով-վարկով հազիվ մի 3-5 հազար դոլար են հավաքում՝ մի հին մեքենա առնելու համար: Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն: 3. Պետությունը պետք է լինի կանխատեսելի քաղաքացիների ու բիզնեսի համար: Չի կարելի մի տարով հարկային ռեժիմ սահմանել ու ասել, թե բա «մի տարուց տենանք»: 4. Էլեկտրական շարժիչով մեքենաներն այլևս չեն ունենա հարկման ռեժիմի առավելություն, ինչը չեզոքացնում է էլեկտրամեքենաներ գնելու՝ կառավարության կողմից նախկինում (ԱԱՀ-ից ազատման տեսքով) ստեղծված լրացուցիչ մոտիվացիան»: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
