Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Թորոսյանը սիրում է ցինիկ էպատաժային հայտարարություններ անել». Կարեն Վրթանեսյան

104
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 14:00
«Թորոսյանը սիրում է ցինիկ էպատաժային հայտարարություններ անել». Կարեն Վրթանեսյան

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով Թորոսյան Արսենի մեղադրանքներին, թե իբր ինքն է կանգնած իր դեմ ինֆորմացիոն արշավի հետևում, ասել է, որ Թորոսյանը Հայրենիքի պաշտպանների վերականգնողական կենտրոնի հարցը քննարկելիս ասել է Մուրադյանին. «50 հոգի հաշմանդամ են, 50 էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք էդքան փող ծախսում»:

Ինչու եմ ես համոզված, որ Արսեն Թորոսյանն իսկապես նման բան ասած կլինի։

Նախ՝ Թորոսյանը սիրում է ցինիկ էպատաժային հայտարարություններ անել, օրինակ՝ «Չմո երկիր» (Հայաստանի մասին)։ Հետո, ճիշտ է կռուտիտ է լինում, սկսում է նվնվալ, թե իրեն ճիշտ չեն հասկացել, բայց փաստ է, որ սկզբում դուրս է տալիս, հետո նոր սկսում արդարանալ։ Երկրորդը՝ ինչքանով որ հասկանում եմ, քննարկումը ժողովի ժամանակ է եղել, այսինքն՝ այլ վկաներ էլ կան։ Այլ ներկաներից դեռ ոչ ոք Արմեն Մուրադյանի ասածը չի հերքել։ Երրորդը (և ամենակարևորը)՝ ինքը՝ Արսենը, որ, սովորաբար, առիթը բաց չի թողնում լայվ մտնելու, հիմա լուռ է։ Մուրադյանի պատմածը հերքել է միայն Թորոսյանի խոսնակը՝ ՖԲ-ում։ Սա էլ է «ուխոդ լինելու» ձև։ Եթե Թորոսյանն այդպիսի բան ասած չլիներ, միանգամից լայվով հերքած կլիներ ու դատարան դիմած զրպարտության համար։

Հ․Գ․ Իմ գրելուց հետո եթե լայվ մտնի, դա արդեն հաշիվ չի լինի։ Կհավատամ, որ չի ասել այդպիսի բան, միայն եթե դատարան դիմի ու դատարանում հաղթի»։