20 տարի առաջ գնացքում կորած աղջիկը գտնվել է
![]() Բելառուսուհին, ով 20 տարի առաջ կորել էր գնացքում, գտնվել է Մոսկվայում, հայտնում են իրավապահ մարմինները: Յուլիա անունով աղջիկը 1999 թվականին 4 տարեկան հասակում մոլորվել ու կորել է Բելառուսում՝ «Մինսկ-Օսիպովիչի» գնացքում: Ծնողները 2 օր շարունակ որոնելուց հետո դիմել են ոստիկաններին, աղջկա որոնմանն ուղղվել են բոլոր միջոցները, սակայն նա այդպես էլ չի գտնվել: Սակայն օրերս աղջիկը գտնվել է՝ շնորհիվ իր ընկերոջ, ում պամել էր իր կյանքի պատմությունը: Չնայած փոքր հասակին, աղջիկը հիշելիս է եղել, որ ունի ավագ քույր ու եղբայր, որ կորել է գնացքում, այնուհետև նրան տարել են ինտերնատ, այնտեղից էլ որդեգրել են: Տղան բանալի բառերով համացանցում որոնումներ կատարելու արդյունքում գտել է մի հոդված՝ գնացքում անհետ կորած Յուլիայի մասին: Հետո «Օրշանկա» թերթի հոդվածն է գտել, որտեղ աղջկա մասին բոլոր տվյալները եղել են և դրանք համընկել են, անգամ՝ ճակատի սպին: Երբ այս մասին տեղեկացրել են իրավապահներին, նրանք ԴՆԹ թեստ են արել, որն էլ ապացուցել է Յուլիայ Գորինայի և նրա ծնողների արյունակցական կապը: Մեկ շաբաթ առաջ Բելառուսում կայացել է աղջկա ու ընտանիքի հանդիպումը: «20 տարին մի ամբողջ կյանք է, բայց մենք չէինք հուսահատվում, մենք փնտրում էինք, սպասում էինք, և ահա՝ գտանք»,- ասել են ծնողները: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
