«Հայաստանում տեղի է ունեցել մոնոպոլ և օլիգոպոլ կարգավիճակների դեմ գործնական պայքար». Ա. Բաբաջանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ ենթարկվել է մի քանի ընտանիքի կազմակերպած խոշտանգման, հալածման, հյուծման: Ապահովել լոկ այդ ամենի ավարտը՝ նշանակում է չապահովել ոչինչ: Հայաստանի տնտեսությունը պետք է ապահովվի կազդուրմանն ուղղված աջակցությամբ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մինչ այժմ տնտեսությունը նվաճած ընտանիքները, որոնք դարձել են մենաշնորհների և օլիգոպոլիաների տերեր, պետք է ոչ միայն «կորցնեն» իրենց այդ դիրքերը, մոնոպոլ կամ օլիգոպոլ կարգավիճակները, որպեսզի Հայաստանում լինի ազատական տնտեսություն և մրցակցություն, այլ նաև զգալիորեն ավելին: Խոսքն, անկասկած, կուլակաթափության մասին չէ: Այդօրինակ մեթոդները տնտեսությունը մի ծայրահեղությունից կգցեն մյուս ծայրահեղության մեջ՝ խոշոր հաշվով ոչինչ չտալով պետությանն ու հանրությանը և խլելով հերթական թանկարժեք ժամանակը: Խոսքն այն մասին է, որ տասնամյակներ շարունակ հանրության, պետության, երկրի տնտեսության հաշվին գերհարստացած և հզորացած սուբյեկտները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց իսկ հալածած օրգանիզմը վերականգնելու, կազդուրելու համար: Հայաստանում տեղի է ունեցել մոնոպոլ և օլիգոպոլ կարգավիճակների դեմ գործնական պայքար, այդուհանդերձ, դա, բացարձակապես, անբավարար է տնտեսական շոշափելի էֆեկտի, բեկման համար, քանի որ տասնամյակներով յուրացված ռեսուրսների պարագայում լոկ ազատությունը և մրցակցությունը այլևս ռեսուրս չէ: Հետևաբար, օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները, նաև տնտեսական, հասարակական, քաղաքացիական համաներման համար պետք է ապահովեն պետական և հանրային ռեսուրսների որոշակի գոյացություն, որի միջոցով պետական կառավարման համակարգը տնտեսական բեկման ակնկալիքով հնարավորություն կունենա ազատությունից բացի հասարակությանը տալ նաև ռեսուրսային գործնական աջակցություն՝ տարբեր բիզնես նախագծեր և գաղափարներ իրականացնելու համար, այսպես ասած՝ մատչելի, հնարավորինս քիչ ռիսկային նախաձեռնությունների մեկնարկային պայմաններն ապահովելու համար: Դա, աներկբայորեն, պետք է լինի ոչ թե հիմնական, առանցքային միջոցը, այլ՝ լրացուցիչ: Առանցքային միջոցը պետք է լինի հասարակական կոնսենսուսը՝ ազատություն ստացած հանրային շերտերի և տարիներ շարունակ այդ հանրության ռեսուրսների հաշվին գերհարաստացած օլիգարխիայի միջև, դա պետք է լինի օլիգարխիայի գինը, որ այն կվճարի պետության և հանրության դեմ կատարած քայլերի քրեական և բարոյական պատասխանատվության համար»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
