Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են մետրոյի կայարան, իրավիճակը գնալով լարվում է
![]() Հոնկոնգում օրեցօր ավելի են թեժանում բողոքի ակցիաները: Այսօր սաղավարտներով ու դիմակներով ցուցարարները ներխուժել են մետրոպոլիտենի Թանգ Չանգ կայարան և կոտրատել տոմսավաճառ ավտոմատ սարքերը, էկրանները, արգելափակոցները, խանութների ցուցափեղկերը, ժամացույցները, տեսահսկման սարքերը և այլն: Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտնել է, որ քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել, գնացքներն այդ կայարանում չեն կանգնի: Ոստիկանութունն էլ հայտարարել է, որ պատաստվում է ագրեսիվորեն տրամադրված ցուցարարներից մաքրել կայարանն ու հարակից փողոցները: Ավելի վաղ ցուցարարների մի խումբ փորձ էր կատարել խափանել Հոնկոնգի օդանավակայանի աշխատանքը: Ժամանակավորապես կանգնել էր երկաթուղային ճեպընթացների չվերթը դեպի օդանավակայան: Միայն Արքայազն Էդվարդի կայարանից բերման է ենթարկվել 40 ցուցարար: Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերը սկսվել են Հոնկոնգում հունիսի 9-ից: Ցուցարարները դեմ են արտահայտվել արտահանձնման մասին օրենքում արվող փոփոխություններին, որոնք թույլ կտան ինքնավար մարզին Չինաստանին փոխանցել հանցանքի մեջ կասկածվողներին: Բողոքողները մտավախություն ունեն, որ փոփոխությունները կտարածվեն Պեկինի քաղաքականությունից դժգոհ հոնկոնգցիների վրա: Ավելի ուշ օրենքում բարեփոխումները դադարեցվել են, սակայն ցուցարարները շարունակում են ակցիաները՝ պահանջելով համընդհանուր ընտրությունների անցկացում: ![]() ![]() |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24


