Սահմանվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դատավարության ամսաթիվը
![]() Սեպտեմբերի 11-ի գրոհները կազմակերպելու մեջ մեղադրվող Խալիդ Շեյխ Մուհամեդի և ևս չորս անձանց դեմ դատական նիստը նշանակված է 2021 թվականի հունվարի 11-ին, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանագիրը, որը ստորագրել է ռազմական դատավոր Շեյն Քոենը: Հրապարակման մեջ նշվում է, որ դատախազները պահանջում են մահապատժի մասին որոշումը իրականացնել 2021 թվականին: Եթե դատական որոշման ամսաթիվը չվերանշանակվի, ապա դատական նիստերի մեկնարկից ութ ամիս առաջ կսկսվի դատավորների ընտրության գործընթացը: Ըստ թերթի, դատավարությունը սկսվելուց առաջ դատավորը պետք է որոշի, թե ինչ ապացույցներ են գործելու դատաքննության ընթացքում: Հանդիպումները կսկսվեն հաջորդ ամիս, որի ընթացքում պաշտպանությունը կփորձի բացառել գործով մեղադրյալի խոստովանությունները, որոնք տրվել են ՀԴԲ-ին և ԿՀՎ գործակալներին խոշտանգումների ներքո: Հինգ տղամարդիկ մեղադրվում են 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ: Հալիդ Շեյխ Մոհամեդը համարվում է հիմնական կազմակերպիչը, մինչդեռ նրա հանցակիցներից չորսը, ըստ քննիչների, օգնություն են ցուցաբերել պատրաստման, տեղափոխման և ֆինանսավորման գործում: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
