«Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարը՝ սար. Նախօրեին Ամուլսարի խնդրով վարչապետի գլխավորությամբ ԷԼԱՐԴ-ի մասնագետների հետ մի քանի ժամ տևած skype-կոնֆերանսը կարող է էական նշանակություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։ Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի, հօգուտ ներքին համերաշխության և մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման։ «Լիդիան»-ի գործով պետք է պատրաստվել տևական ու տքնաջան աշխատանքի՝ սպասվող հաջորդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Պատասխանատվության պետք է կանչվեն բարձրաստիճան այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր վերջին մեկուկես տարում այս խնդրով զբաղված են եղել խաբեությամբ և կեղծ ու աղճատված տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնելով»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
