Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ում դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 572 միլիոն դոլար վճարել

778
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 17:05
ԱՄՆ-ում դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 572 միլիոն դոլար վճարել

Ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերությունը Օկլահոմա նահանգի դատարանի որոշմամբ պարտավորվել է 572 միլիոն դոլար վճարել օփիոիդային ճգնաժամի գործով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Դատավոր Թեդ Բոլկմանի որոշմամբ՝ ընկերությունը պետք է վճարի ցավազրկողների վաճառքի համար, որոնք կարող են կախվածություն առաջացնել: Նշվում է, որ Johnson & Johnson-ն իր գործողություններով նպաստում է բնակչության թմրամիջոցներից կախվածությանը: Ընկերությունն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: