Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

ՄԱԿ-ը հայտարարել է կլիմայական արտակարգ իրավիճակի մասին

700
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 11:15
ՄԱԿ-ը հայտարարել է կլիմայական արտակարգ իրավիճակի մասին

Մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը հասել է մարդկության պատմության մեջ ամենաբարձր սահմանին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Գուտերեշն այս հայտարարությունն արել է ֆրանսիական Բիարիցում՝ G7 գագաթնաժողովում ելույթի ժամանակ:
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ 2019 թվականի հուլիսը պատմության մեջ ամենաշոգ ամիսն է եղել: Եվ 2015-2019 թվականները, ամենայն հավանականությամբ, կդառնան օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարիները:
«Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների՝ մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի ցուցանիշը գոյություն է ունեցել 3-5 միլիոն տարի առաջ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև հիշեցրել է Գրենլանդիայում սառցադաշտերի արագ հալչելու մասին: Միայն հուլիսին հալչել է 179 միլիարդ տոննա սառույց: Մինչդեռ Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում, Արկտիկական շրջանից դուրս և Ամազոնում հրդեհները, այս տարվա հունիս և հուլիս ամիսներին, հանգեցրել են տասնյակ մեգատոննա հասնող ածխաթթու գազի մթնոլորտ դուրս գալուն: