Զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
![]() Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ զենքի մատակարարման վերաբերյալ մրցույթի չեղարկումից հետո՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով, որին մասնակցում է ռուսական ընկերությունը: Գործի մանրամասները ORSIS ընկերությունը հանդիսանում է «Промтехнологии» խմբի մի մասը, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և օպտիկա է մատակարարում: «Նախարարությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տվեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք ՊՆ-ն պաշտոնապես պահանջել էր մեր կապալառուներից: Արդյունքում, մեզ ասեցին, որ մենք չենք տրամադրել որոշ ընդունման ակտեր»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիք, չնայած օրենքով դա հնարավոր կլիներ այն դեպքում, եթե ընկերությունը շահեր մրցույթում և հրաժարվեր ստորագրել պայմանագիրը: «Մենք դիմեցինք բողոքարկման հանձնաժողով։ Խնդրեցինք փաստաթղթեր, որոնք այլևս ուղղակիորեն կապված չեն տենդերի հետ, և վերջին պահին հայտարարեցին, որ բացակայում է մի քանի փաստաթուղթ, որը մենք իրականում չենք ներկայացրել: Ավելին, բողոքարկման հանձնաժողովի արձանագրության մեջ դրվեց «հույժ գաղտնի» կնիքը, թեև մրցույթն ինքնին փակ է, բայց ոչ դասակարգված»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումների հիման վրա: Խոսքը մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի մասին էր: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
