Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան

342
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 14:00
Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան:

Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև, տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ և տեղում կատարել վիրահատություն՝ ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»: