Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգում բողոքի ցույցի ժամանակ 15 ոստիկան է տուժել, 30 ցուցարար ձերբակալվել

594
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 13:30
Հոնկոնգում բողոքի ցույցի ժամանակ 15 ոստիկան է տուժել, 30 ցուցարար ձերբակալվել

Նախօրեին Հոնկոնգում ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցքունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, ովքեր բարիկադներ էին կառուցել փողոցներում:

Ցուցարարներն ուժայինների ուղղությամբ աղյուսներ էին նետում:
Բախումների ժամանակ վիրավորվել է 15 իրավապահ, 30 ցուցարար ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Հոնկոնգի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանների խոսքով՝ երեկոյան քաղաքի հրապարակներից մեկում «ծայրահեղ դաժան ցուցարարների մեծ խումբ ավիրում էր խանութներն ու զվարճանքի վայրերը»:
Ցուցարարները ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու համար:
Բողոքի ալիքը Հոնկոնգում շարունակվում է հունիսի կեսերից: Հանրահավաքներն սկսվել են օրինագծի պատճառով, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել արտահանձնման մասին օրենքում, որը թույլ կտար կասկածյալներին արտահանձնել Չինաստանին։ Ընթացիկ բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են՝ սկսած 1997-ից, երբ բրիտանական նախկին գաղութը հանձնվեց Չինաստանին: