Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգցիները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել

2510
Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 11:10
Հոնկոնգցիները 45 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել

Տասնյակ հազարավոր ցուցարարներ Հոնկոնգում կենդանի շղթա են կազմել՝ 1989 թվականի «Բալթյան ուղի» հակախորհրդային ակցիայի օրինակով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Շղթան ձգվել է հոնկոնգյան նավահանգստի երկու ափերով։ Ցուցարարները կանգնել են մայթերին, կամուրջներին, զբոսավայրերում և զբոսայգիներում, նաև բարձրացել են տարածաշրջանի ամենահայտնի գագաթներից մեկը՝ Lion Rock-ը:
Շատերը միացրել են սմարթֆոնների լուսարձակները՝ գործողությունը «լուսավորելու» համար։ Կենդանի շղթայի ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 45 կմ։