Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

YouTube-ը ջնջել է ավելի քան 200 ալիք՝ Հոնկոնգում բողոքի ցույցերի պատճառով

787
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 16:15
YouTube-ը ջնջել է ավելի քան 200 ալիք՝ Հոնկոնգում բողոքի ցույցերի պատճառով

Google-ը ջնջել է ավելի քան 200 վիդեո հոստինգի ալիք, որոնք փորձել են «համակարգված ազդեցություն» ունենալ Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը։

«Մենք փակել ենք 210 YouTube-յան ալիք, այն ժամանակ, երբ հայտնաբերեցինք, որ դրանք համակարգված կերպով են ներբեռնվում»,- հայտնել է Google-ի սպառնալիքների վերլուծության խմբի ղեկավար Շեյն Հանթլին:

Նշվում է, որ արգելափակված ալիքներն օգտագործել են VPN սերվիսները և այլ եղանակներ՝ իրենց գտնվելու վայրը թաքցնելու համար: Ընկերությունը հիշեցրել է, որ Twitter-ի մի քանի հարյուր հաշիվներ նույնպես արգելափակվել են նույն պատճառով: Twitter-ի դեպքում Չինաստանից փակվել է 936 հետևորդների էջեր, որոնք «միտումնավոր կերպով փորձել են քաղաքական տարաձայնություններ սերմանել Հոնկոնգում»: