Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով ՊՆ-ին 2,1 մլրդ դրամ հատկացվեց

514
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 11:45
Մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով ՊՆ-ին 2,1 մլրդ դրամ հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստում 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամ հատկացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:

Ըստ հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով: