Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Վաշինգթոնը 5 միլիոն դոլար է խոստանում ԴԱԻՇ-ի ղեկավարների տեղը մատնողներին

763
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 23:45
Վաշինգթոնը 5 միլիոն դոլար է խոստանում ԴԱԻՇ-ի ղեկավարների տեղը մատնողներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստացել է 5 միլիոն դոլար պարգևավճար տրամադրել այն անձանց, ովքեր արժեքավոր տեղեկատվություն կփոխանցեն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 3 ղեկավարների գտնվելու վայրի մասին:

Նրանց անուններն են՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ-Մաուլ, Սամի Ջասեմա Մուհամեդ ալ-Ջաբուրի և Մուաթազա Նաուման Աբդ Նաևֆա Նաջեմա ալ-Ջաբուրի:

Ամերիկյան Rewards («Պարգևավճար արդարադատությանը նպաստելու համար») ծրագիրը, որ գործում է 1984 թվականից, մինչ օրս ամենաշատ պարգևավճարը՝ 25 միլիոն ԱՄՆ դոլար, խոստացել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի գտնվելու վայրի մասին տեղեկության համար: Նույնքան գումար էլ Rewards-ն առաջարկում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ազ-Զավահիրի գտնվելու մասին տեղեկատվություն հայտնողին: Վերջինը, հավանաբար, թաքնվում է Պակիստանում: