Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունն աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին

732
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 16:20
«Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունն աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին

Վրացական «Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է Պուտինին վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիային։ Օգոստոսի 20-ին հեռուստաընկերության նոր ղեկավար Պաատա Սալիան հայտարարել է, որ աշխատանքից հեռացվել է նաև հեռուստաալիքի լրատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին, հաղորդում է Gazeta-ն։
Որպես պատճառ՝ նա նշել է շահերի բախումը: Ավելի ուշ, աշխատանքից հեռացված վրացի լրագրող Գեորգի Գաբունիան հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։