Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բրիտանիան սեպտեմբերի 1-ից կտրուկ կկրճատի իր մասնակցությունը ԵՄ նիստերին

702
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 17:40
Բրիտանիան սեպտեմբերի 1-ից կտրուկ կկրճատի իր մասնակցությունը ԵՄ նիստերին

Սեպտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոմիության կառույցների նիստերի միայն կեսին: Տնտեսված ժամանակը և ջանքերը նվիրված կլինեն ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ը։
Լոնդոնում Brexit-ի գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ բրիտանական պաշտոնյաները Բրյուսելում կմասնակցեն միայն այն հանդիպումներին, որոնք բավարարում են սեփական երկրի ազգային շահերը:
Ըստ նախարարության՝ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ Բրյուսելում հանդիպումների մեծ մասի ժամանակ քննարկվում են Brexit-ից հետո ԵՄ ապագային վերաբերող հարցեր:
Մեծ Բրիտանիան դեռևս կանգնած է «կոշտ» Brexit-ի առջև, քանի որ Եվրոմիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը չի հաստատվել բրիտանական խորհրդարանի կողմից: Նախօրեին ԵՄ-ը մերժեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը, որը վերաբերվում էր Brexit-ի պայմանագրի վերանայմանը: