Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ցուցադրվել են իսրայելական նոր զրահափոխադրիչների հնարավորությունները

859
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 17:20
Ցուցադրվել են իսրայելական նոր զրահափոխադրիչների հնարավորությունները

Իսրայելական ակտիվ պաշտպանության տանկերի համար զինամթերք արտադրող Elbit Systems-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված են «Eitan» զրահափոխադրիչների վրա տեղադրված «Iron Fist» («Երկաթե բռունցք») համակարգերը։
Նախատեսվում է, որ «Eitan» զրահափոխադրիչը կհամալրի իսրայելական բանակը 2020 թվականին: Համակարգը ներկայացված է երկու կազմաձևով՝ զրահապատ մարտական մեքենաների, հետևակային մարտական մեքենաների և լոգիստիկ մեքենաների (թեթև քաշային), ինչպես նաև հիմնական մարտական տանկերի համար (ծանր)։
«Երկաթե բռունցքը» ունակ է հայտնաբերել և նույնականացնել հակատանկային հրթիռները, ինչպես նաև բռնել դրանք՝ առանց մեքենայի և անձնակազմի համար սպառնալիքի։