Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նուրսուլթան Նազարբաևը հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը

771
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 15:05
Նուրսուլթան Նազարբաևը հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել հայրենիքի մասին և տեսահոլովակը տեղադրել Instagram-յան իր էջում:
Նազարբաևը շրջում է կակաչի դաշտերով՝ երգելով հայրենիքի մասին: Տեսահոլովակում Նազարբաևի կողքին հայտնվում են նաև երեխաներ։ Երգի մի մասը կատարում են պրոֆեսիոնալ երաժիշտները:
TACC գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաևն է, իսկ երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաևը: