Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ». Սեյրան Սարոյան

520
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ., 13:15
«Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ». Սեյրան Սարոյան

«Առանց մեզի ո՞նց ա անցնում կյանքը, ուրախ ա՞ Ազգային ժողովում, հիմա ո՞ւմ կյանքն եք ուտում»,- ասուլիսի սկզբում դիմելով լրագրողներին՝ ասաց նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Շատ վատ երևույթներ են սկսվել թավշյա հեղափոխությունից հետո, որ սայթը մտնում ես՝ քֆուր-քյաֆար, խայտառակություն... Մի երկու անգամ փորձեցին իմ մասով էլ գրել, իբր եկան, պառկացրին, փռին, հելավ փախավ... Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ: Մեր վառոտից մի հատ մլիցա չի մտել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Ժամանակ»-ն այսօր գրել էր, որ օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

«Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»,- նշել էր թերթը:

Տեսանյութը՝ Factor-ի