Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Իսրայելի վարչապետի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը

866
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 14:40
Իսրայելի վարչապետի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, սկանդալ է բարձրացրել դեպի Կիև ուղևորվող օդանավում: Այս մասին հայտնում է Ynet պարբերականը:
Հայտնի է, որ Նեթանյահուի տիկնոջը դուր չի եկել այն, որ անձնակազմի հրամանատարը չի բարեհաճել բարևել նրան: Սառա Նեթանյահուն զայրացած գնացել է օդաչուների խցիկ, սակայն նրան չի հաջողվել տեսնել օդաչուին:
Օդանավակայանում իսրայելցի ամուսիններին դիմավորել են ուկրաինական ավանդական աղ ու հացով: Նշվում է, որ ինքը՝ Նեթանյահուն, կտրել է հացը, թաթախել աղի մեջ ու համտեսել: Հետո մի կտոր էլ փոխանցել է կնոջը՝ Սառային, սակայն վերջինը հացը նետել է գետնին: