Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանը հատելիս

671
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 15:05
ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանը հատելիս

ԵՄ սահմանին էլեկտրոնային գրանցման համակարգում, Շենգենի գոտի մուտք գործելու համար, անձնագրերում այլևս ձեռքով դրոշմակնիքներ չեն դրվի մուտքի ու ելքի ժամանակ։ Այն ուժի մեջ կմտնի 2022-ին։ Այդ մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։
Ներկա պահին ավտոմատ համակարգով Շենգենյան սահմանն անցնել կարող են ԵՄ, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի քաղաքացիները: Կնիքները դրվում են միայն երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք այցագրով ժամանում են Շենգենյան երկրներ: