Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Թուրքական զորքերը մտել են սիրիական Սարակիբ քաղաք

650
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 13:05
Թուրքական զորքերը մտել են սիրիական Սարակիբ քաղաք

Երկուշաբթի Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ թուրքական զրահատեխնիկայի շարասյուները շարժվում են դեպի Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաք, որի համար մարտեր է մղում սիրիական բանակը:
«Թուրքական զրահատեխնիկան և ինքնաթիռները խախտել են Սիրիայի սահմանը և մտել Սարակիբ քաղաք: Նրանք շարժվում են Խան Շեյխունի ուղղությամբ»,- մեջբերում է Սիրիայի ԱԳՆ-ը:
Ավելի վաղ РИА «Новости» գործակալությունը հաղորդել էր, որ սիրիական զորքերը վերահսկում են այդ անցակետը: