Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ Պուշկինո գյուղում. կա զոհ

317
Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 10:35
Հրդեհ Պուշկինո գյուղում. կա զոհ

Օգոստոսի 17-ին, ժամը 23։09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 2-րդ փողոցի տներից մեկը (մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 07:35-ին: Այրվել է տունն ամբողջությամբ՝ գույքով:
Խոհանոցի հատակին հայտնաբերվել է Ժիրայր Բ.-ի (ծնված 1973 թ.) այրված դին: Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: