Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաալիք կբացի

788
Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 14:35
«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենը նոր հեռուստաալիք կբացի

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է «Мтавари архи» («Հիմնական ալիք») հեռուստաընկերությունը:
Գվարամիան ազատվել էր ընդդիմադիր հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից հուլիսի 18-ին, երբ «Ռուսթավի 2»-ը փոխեց հեռուստաընկերության ղեկավարությանը: Այժմ հեռուստաալիքի գործադիր տնօրենն է Քիբար Հալվաշին (60%) և նրա ընկերությունը՝ Panorama-ն (40%):
Գվամարիայի՝ պաշտոնից հեռանալուց հետո, Վրաստանի դատախազությունը նրան մեղադրանք առաջադրեց՝ ֆինանսական չարաշահումների և խախտումների վերաբերյալ: Գվարամիային մի քանի անգամ հրավիրեցին հարցաքննության: Գլխավոր դատախազը նրան մեղադրում է հեռուստաալիքին խոշոր ֆինանսական վնաս պատճառելու հոդվածով: