Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թբիլիսիի դատարանը մերժել է «Ռուսթավի-2»-ի հիմնադրի այրու հայցը

708
Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 13:05
Թբիլիսիի դատարանը մերժել է «Ռուսթավի-2»-ի հիմնադրի այրու հայցը

Թբիլիսիի քաղաքային դատարանը հրաժարվել է ընդունել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիի այրու հայցը, ով պահանջում է իրեն փոխանցել հեռուստաալիքի բաժնետոմսերի 30%-ը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2»-ը՝ վկայակոչելով հեռուստատեսության գլխավոր տնօրեն Պաաթ Սալիյին:
«Իյա Կիցմարիշվիլի՝ բաժնետոմսերն իրեն փոխանցելու վերաբերյալ հայցը դատարանը մերժել է դեռևս 2009-ին: Դատարանի այս որոշումն օրինական է: Համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ չի կարելի նույն պահանջով երկրորդ անգամ դիմել դատարան»,- ասել է Սալիան:
Իյա Կիցմարիշվիլին օգոստոսի 12-ին հայց էր ներկայացրել Թբիլիսիի քաղաքային դատարան: «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հիմնադրվել է Էրոսի Կիցմարիշվիլիի, Դավիդ Դվալիի և Ջարջի Ակիմիձեի հետ միասին՝ 1994-ին։