Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մեր Էրգիր» ռեստորանի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել

389
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 22:30
«Մեր Էրգիր» ռեստորանի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: