Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Google-ը չի ջնջել Ռուսաստանի զինանշանն ու դրոշը պղծող հեսահոլովակը

920
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 18:35
Google-ը չի ջնջել Ռուսաստանի զինանշանն ու դրոշը պղծող հեսահոլովակը

Google-ը անտեսել է «Ռոսկոմնադզորից» ստացված երեք նամակները, որոնք վերաբերվում էին ՌԴ պետական խորհրդանիշերը՝ դրոշը և զինանշանը պղծող տեսահոլովակի կայքից հեռացման պահանջին: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

«YouTube վիդեո հոսթինգը միշտ չէ, որ պատշաճ կերպով պատասխանում է «Ռոսկոմնադզոր»-ի ապօրինի բովանդակություն պարունակող նյութերը ջնջելու պահանջին: Հայտնի է, որ գերատեսչությունը երեք անգամ նույն նամակով դիմել է Google-ին։
Տեսահոլովակը նկարահանված է Օդեսայում, որտեղ երևում է, թե ինչպես են անհայտ մարդիկ այրում ՌԴ դրոշը և անպարկեշտ գործողություններ անում զինանշանի հետ: