Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մահացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան

806
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 15:55
Մահացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան

Այսօր առավոտյան կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել Է Հոլանդիայի արքայադուստր Քրիստինան: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Նիդեռլանդների կառավարության տեղեկատվական ծառայությանը:

Արքայադուստրը ծնվել Է 1947 թվականի փետրվարի 18-ին: Մարեյկե անունը ստացած արքայադուստրը հանդիսանում էր արքայադուստր Յուլիանայի ու արքայազն Բեռնարդի չորրորդ դուստրը: Հետագայում արքայադուստրը փոխել էր իր անունը։
Հայտնի է, որ արքայադուստրը մահացել է Հաագայի Նորդեինդե պալատում գտնվող իր առանձնասենյակում: Նա տառապում էր ոսկրային քաղցկեղով: