Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. կան տուժածներ

360
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 12:15
«Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. կան տուժածներ

Օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր
քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: