Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Բիլ Քլինթոնի կանացի զգեստով նկարը հայտնաբերվել է հանգուցյալ Էփշթեյնի տանը

1261
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 00:05
Բիլ Քլինթոնի կանացի զգեստով նկարը հայտնաբերվել է հանգուցյալ Էփշթեյնի տանը

Հանգուցյալ մանկապիղծ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի Մանհեթնում գտնվող առանձնատանը գտել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դիմանկարը՝ կապույտ զգեստով և կարմիր բարձրակրունկներով։ Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր երեխաների սեռական շահագործման և ստրկավաճառության մեջ, գրում է Daily Mail պարբերականը։
Դիմանկարում պատկերված Քլինթոնը նստած է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում. ժպտում է՝ ցույց տալով հանդիսատեսին։ Նրա կրած կանացի կապույտ զգեստը նման է Մոնիկա Լևինսկու կամ իր տիկնոջ՝ Հիլարի Քլինթոնի զգեստին, որը նա կրում էր Քենեդիի կենտրոնի մրցանակաբաշխության ժամանակ:
Նշվում է, որ նկարի հեղինակը նկարչուհի Պետրինա Ռայան-Քլեյդն է։