Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան սահմանափակել է ՌԴ ստորջրյա սուզանավերի մատակարարումը

1196
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 21:45
Մեծ Բրիտանիան սահմանափակել է ՌԴ ստորջրյա սուզանավերի մատակարարումը

Մեծ Բրիտանիայում օգոստոսի 14-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են սուզանավերի մատակարարման սահմանափակումներին։ Այսօրվանից Մոսկվային արգելվում է ստորջրյա տրանսպորտային միջոցների տեղափոխումը, ինչպես նաև հարակից սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանումը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Թագավորության արտահանման վերահսկման գրասենյակի կայքը:
Այս որոշումը բացատրվում է այն մտավախությամբ, որ սուզանավերի օգնությամբ Ռուսաստանը կարող է գաղտնի տեղեկություն հավաքել, ինչպես նաև վնասել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հատակով անցնող հաղորդակցական մալուխները:
«Այս սուզանավերը սպառնալիք են ներկայացնում Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը, և ներմուծման սահմանափակումները պետք է մեղմացնեն այդ ռիսկերը»,-ասվում է հատուկ զեկույցում: