Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

724
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2019 թ., 15:45
Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչներն ստացել են դատարանի թույլտվությունը, որը նրանց հնարավորություն է տալիս ստի դետեկտորի միջոցով հարցաքննել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովային:
Ըստ նրա՝ բացի դատարանի թույլտվությունը, հարցաքննության համար հարկավոր է նաև Պորոշենկոյի համաձայնությունը։ Ավելի վաղ, Պորոշենկոն համաձայնել է ստի դետեկտորի միջոցով հարցաքննվել միայն «Прямой» հեռուստաալիքի ուղիղ եթերով, քանի որ չի վստահում Պետական անվտանգության հանձնաժողովին: Ըստ հանձնաժողովի՝ ստի դետեկտորի կիրառմամբ հարցաքննությունը կարելի է անցկացնել միայն քննիչի աշխատասենյակում՝ պահպանելով քննության գաղտնիքը: Հարցաքննությունն ուղիղ եթերով, ինչպես առաջարկում էր Պորոշենկոն, բացառվում է, ասել է Իվանովան։