«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան
Աղբահանության խնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետին տեղեկացրեց, որ «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցվել հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ. «Կարող ա՞ որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն, որոշ հաշիվներ կալանքի տակ դրած են, կազինոյի, Բադեն-Բադենի, փողի կարիք ունեն...»,- արձագանքեց Փաշինյանը՝ պարզաբանելով նաև ավելի վաղ հնչեցրած իր հետևյալ հայտարարությունը. ««Սանիթեք»-ի, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս կա»: ՀՀ վարչապետը թերևս նկատի ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրան ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարարը: Տեղեկացնենք, որ «Սանիթեք»-ը լիբանանյան ընկերություն է: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18