«Եթե խոստացել եք բուժել, արե՛ք, չեք կարո՞ղ, ասեք՝ քո գլխի ճարը տես». բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց
![]() ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ են հավաքվել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման անդամները՝ պահանջելով օգնել նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին: Նշվում է, որ նա տարիներ առաջ ստամոքսի բորբոքում է ունեցել, հոսպիտալում վիրահատել են ու այդ օրվանից հաշմանդամություն է ձեռք բերել: «Բացի դա, օրգաններ են հեռացրել, որից տեղյակ չեմ եղել, ոչ մի տեղ չի գրվել հեռացման մասին... ՊՆ-ից խոստացել էին ուղարկել արտերկիր՝ բուժման, բայց անտարբերություն է տիրում: Պահանջում եմ հանդիպում նախարարի հետ»,- ասաց Դավիթը: «Ինչ-որ բժշկի պատճառով նա հայտնվել է այս վիճակում ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար»,- հավելեց միավորման նախագահ Մանուել Մանուկյանը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանը, արձագանքելով խնդրին, սոցկայքի իր էջում գրել էր. «Կան հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը»: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
