Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկ-հրապարակը վերածվել է ավտոշուկայի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

596
Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 22:05
«Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկ-հրապարակը վերածվել է ավտոշուկայի». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կասյան փողոցի և Կոմիտասի պողոտայի հատման խաչմերուկ-հրապարակը, փաստացի, վերածվել է ավտոշուկայի, ինչի համար, բնականաբար, նախատեսված և հարմար չէ։ Այստեղ մշտապես (և անհատույց) կայանում են վարձույթի և վաճառքի հանված մեքենաներ։ Վարչական շրջանի ղեկավարի հետ քննարկումից հետո դիմել եմ քաղաքապետին՝ առաջակելով միջնորդել Ճանապարհային ոստիկանությանը, որ տարածքն ազատվի այդ մեքենաներից՝ կայանումը սահմանափակելով այդտեղի գյուղատնտեսական շուկայի վաճառողների համար»։