Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հոնկոնգում բախումների հետևանքով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

2281
Կիրակի, 11 օգոստոսի, 2019 թ., 19:35
Հոնկոնգում բախումների հետևանքով ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Հոնկոնգում հակակառավարական հերթական ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, հաղորդում է Reuters-ը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ բերման ենթարկելով նաև մի խումբ ակտիվիստների:

Վերջին օրերի ձերբակալությունները հասնում են 82-ի:

Ինչպես հայտնի է, արդեն երեք ամիս Հոնկոնգում զանգվածային ցույցեր են: Հավաքվածները պահանջում են չեղարկել հանցագործներին Չինաստան արտահանձնելու մասին օրենքը: