«Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձ կատարողը նախապես պայթուցիկ նյութ է տեղադրել կամրջի տակ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող: Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական և դատագենետիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
7418:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
191Երեկ, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
81Երեկ, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
10201.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14930.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06